ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բայդենի վարչակազմի համար ՌԴ-ի քայլերը մարտահրավեր են, իսկ ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է գործել Երուսաղեմում․ ԱՄՆ նոր պետքարտուղարի թեկնածու

Բայդենի վարչակազմի համար ՌԴ-ի քայլերը մարտահրավեր են, իսկ ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է գործել Երուսաղեմում․ ԱՄՆ նոր պետքարտուղարի թեկնածու

Ամերիկյան նոր վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանի վարած քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները Միացյալ Նահանգների համար մարտահրավեր են, և այդ հարցին էական ուշադրություն են հատկացնելու, հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը, փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ները։

«Մենք մի շարք մարտահրավերների մասին ենք զրուցել: Մարտահրավերը, որն իրենից Ռուսաստանն է ներկայացնում մի շարք ուղղություններով, ԱՄՆ նոր վարչակազմի օրակարգի ամենաառանցքային հարցերից մեկն է լինելու»,- ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Բլինքենը:
 
Նա նաև հայտարարել է, որ Բայդենի օրոք Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է մնալ Երուսաղեմում, որտեղ դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխվել էր դեռևս գործող նախագահ Թրամփի 2017 թ. դեկտեմբերին կայացրած որոշմամբ՝ 2018 թ.:
 
Հարցին, թե արդյոք կարծում է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է, և արդյոք իր վրա պատասխանատվություն է վերցնում՝ պնդելու, որ դեսպանությունը շարունակելու է գործել Յերուսաղեմում, Բլինքենը պատասխանել է. «Այո, և կրկին՝ այո»:

  • Կիսվել: