Բայդենի շտաբը հայտարարել է ընտրություններում հաղթանակի մասին
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ընտրություններում հաղթանակի մասին, տեղեկացնում է Ռիա Նովոստին։
Բայդենի շտաբի խորհրդական Բոբ Բաուերը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. ՛՛Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթեցինք ընտրություններում: Եվ մենք կպաշտպանենք այս ընտրությունները՛՛:
Նրա խոսքով՝ դեմոկրատների շտաբը չի անհանգստանում հանրապետական թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների՝ դատարան, ընդհուպ Գերագույն դատարան հնարավոր բողոքարկումներով: