չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բայդենի օրոք Միացյալ Նահանգները աղբանոց է դարձել․ Թրամփ

Բայդենի օրոք Միացյալ Նահանգները աղբանոց է դարձել․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք, դարձել է աղբանոց մնացած աշխարհի համար: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների հետ հանրահավաքում։

«Նախագահի պաշտոնում Բայդենի օրոք Միացյալ Նահանգները աղբանոց է դարձել մնացած աշխարհի համար»,- ասել է նա:

Թրամփն ամերիկյան ներկայիս առաջնորդին անվանել է «սպառնալիք ժողովրդավարության համար»։

«Նրանք (Բայդենի վարչակազմը) ոչինչ ճիշտ չեն անում և ոչ ոքի չեն հեռացնում աշխատանքից դրա համար»,- ավելացրել է նա:

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ 2023 թվականի ապրիլի 25-ին Բայդենը հայտարարեց, որ կձգտի վերընտրվել կառավարության բարձրագույն պաշտոնում։ Թրամփն իր ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարեց 2022 թվականի նոյեմբերին։

  • Կիսվել: