երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայդենի հետ վերջին անգամ խոսել եմ հատուկ ռազմական գործողություններից առաջ․ Պուտին

Բայդենի հետ վերջին անգամ խոսել եմ հատուկ ռազմական գործողություններից առաջ․ Պուտին

Կառլսոնի հետ հարցազրույցում Պուտինը նշել է, որ չի հիշում անգամ, թե երբ է վերջին անգամ խոսել Ջո Բայդենի հետ։ Դրան ի պատասխան՝ լրագրողը նշել է, որ Բայդենը ֆինանսավորում է այդ պատերազմը։

«Այո, նա ֆինանսավորում է, բայց երբ ես խոսեցի նրա հետ, դա հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ էր, և, ի դեպ, ես նրան այդ ժամանակ ասացի, չեմ խորանա մանրամասների մեջ, ես երբեք դա չեմ անում, արա՛ դա, բայց դու պատմական չափերի հսկայական սխալ ես գործում՝ աջակցելով այն ամենին, ինչ կատարվում է այնտեղ՝ Ուկրաինայում, հեռացնելով Ռուսաստանին։ Ես նրան ասացի այս մասին, ի դեպ, մեկ անգամ չէ, որ ասել եմ նրան: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, այստեղ սահմանափակվեմ այսքանով։

Թե ինչ է պատասխանել Բայդենը, Պուտինը նշել է, որ ճիշտ կլինի հենց Բայդենից ճշտել։

Հարցին, թե ինչու Պուտինը չի զանգում Բայդենին և չի ասում՝ եկեք ինչ-որ կերպ լուծենք այս հարցը, ՌԴ նախագահը պատասխանել է՝ այժմ կապեր կան տարբեր գերատեսչությունների միջոցով։ «Ի՞նչն է ավելի հեշտ: Ինչո՞ւ պետք է զանգեմ նրան: Ինչի՞ մասին խոսել, կամ ի՞նչ խնդրեմ: «Դուք պատրաստվու՞մ եք այսինչ զենքը մատակարարել Ուկրաինային։ Օ, ես վախենում եմ, ես վախենում եմ, խնդրում եմ, մի մատակարարեք»: Ինչի՞ մասին խոսել»,- նշել է Պուտինը։

  • Կիսվել: