շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բայդեն. ԵՄ-ն քննարկում է այն միջոցները, որով Ռուսաստանը ստիպված կլինի նավթը վաճառել ցածր գնով

Բայդեն. ԵՄ-ն քննարկում է այն միջոցները, որով Ռուսաստանը ստիպված կլինի նավթը վաճառել ցածր գնով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ԵՄ-ում դիտարկում են միջոցներ որով կարող են ստիպել Ռուսաստանին նավթը վաճառել շուկայականից ցածր գներով։

«Եվրոպան այժմ որոշում է ընդունում ռուսական նավթի գնումների հետագա կրճատման վերաբերյալ», - այս մասին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ամերիկացի առաջնորդը, գրում է regionpress.am-ը։
 
«Եվ քննարկվում են ամենատարբեր հարցեր, թե ինչ կարելի է անել։ Գուցե նույնիսկ նավթ գնել էժան գնով», - շարունակել է Բայդենը։ Նրա վարկածի համաձայն՝ հնարավորություններից մեկը ենթադրում է, որ Ռուսաստանը նավթի իրացման «անհաղթահարելի պահանջ» կունենար, սակայն այն «կվաճառեր զգալիորեն ավելի ցածր գնով, քան այն, որն այժմ սահմանվում է շուկայում»: ԱՄՆ նախագահը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։
 
Հիշեցնենք, երկուշաբթի օրը ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է ռուսական նավթի ներկրման մասնակի սահմանափակում:
 
Համայնքի երկրները գրեթե մեկ ամիս չէին կարողանում փոխզիջման հասնել, քանի որ Հունգարիան, մի շարք այլ պետությունների աջակցությամբ, դեմ էր Ռուսաստանի Դաշնությունից նավթի ներկրման ամբողջական արգելքին՝ համարելով, որ դրա ներմուծումից վնասը աղետալի կլինի երկրի տնտեսության համար։ Եվրահանձնաժողովը զգալի մեղմացրել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ արգելք չի դրվելու Ռուսաստանից խողովակաշարային նավթի մատակարարման վրա, որը ստանում է Բուդապեշտը։

  • Կիսվել: