երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Բաթումիում ցույցերը վերսկվել են

Բաթումիում ցույցերը վերսկվել են

Բաթումիում բողոքի ակցիան վերսկսվել է։ Այս մասին հայտնում է Interpressnews-ը։

 

Քաղաքացիները ի նշան բողոքի փակել են Ճավճավաձեի և Գոգեբաշվիլիի փողոցները։ Լսվում են «Ոչ, ռուս Կավելաշվիլիին» բացականչություններ։

Սկզբում ակցիայի մասնակիցները փակել էին Գամսախուրդիա փողոցը։

Նրանց խոսքով՝ իրենք արդեն 32-րդ օրն է բողոքի ռեժիմում են։ Նրանց հիմնական պահանջը խորհրդարանական ընտրությունները վերանշանակելն է։

«Խորհրդարանը ոչ լեգիտիմ է, և նրանց ընտրված նախագահը նույնպես ոչ լեգիտիմ է։ Այս իշխանությունը ժողովրդի մեծամասնության ուզածը չէ, երկիրը փողով չի ծախվում»,- ասում է հանրահավաքի մասնակիցներից մեկը։

  • Կիսվել: