շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաթումիի նոր տոնածառը կարժենա մոտ 1 մլն լարի

Բաթումիի նոր տոնածառը կարժենա մոտ 1 մլն լարի

Բաթումիի քաղաքապետարանը նախատեսում է էլեկտրոնային մրցույթի հիման վրա տոնածառ գնել 968 հազար 387 լարիով։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին Քաղաքային ենթակառուցվածքների, բարեկարգման վարչության և «Աճարգանաթեբա» ՍՊԸ-ի միջև, գրում է aliq.ge-ն:

Բաթումիի ամանորյա տոնածառը կունենա 25 մետր բարձրություն, որը նախատեսվում է պատրաստել մինչև դեկտեմբերի 23-ը։

Բաթումիի քաղաքապետարանից հայտնում են, որ տոնածառի ձևը քաղաքացիներն ընտրել են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, և դրա պատրաստումն ու տեղադրումը կտևի 95 օր։

«Նոր ամանորյա տոնածառ գնելու նպատակով Քաղաքային ենթակառուցվածքների և զարգացման վարչությունը փնտրել է պոտենցիալ մատակարարների, որոնք մեզ առաջարկել են տոնածառերի մի քանի մոդելներ։ Այդ մոդելները տեղադրվել են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում. հարցումն ավարտվել է օգոստոսի 25-ին, և ձայների մեծամասնությամբ ընտրվել է մոդելներից մեկը», — ​​գրված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: