ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները. Իրանի ԱԳՆ

Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները. Իրանի ԱԳՆ

ԻԻՀ ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած զարգացումները պետք է դիտարկել երկու տեսանկյունից, գրում է parstoday.ir-ը:

«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ եգիպտական «Ալ-Ղադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած զարգացումները պետք է դիտարկել երկու տեսանկյունից։

Նա նշել է․ «Առաջինը տարածաշրջանի համար ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի մեծ նախագիծն է, և յուրաքանչյուր ոք, ով այլ կերպ է մտածում, սխալվում է»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են թուլացնել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ հավելելով, որ ամերիկա-իսրայելական առանցքը ձգտում է վերացնել Սիոնիստական ռեժիմի դեմ ցանկացած դիմադրություն։

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ այս նախագիծն իրականացվում է մի իրավիճակում, երբ Դիմադրության առանցքը լայնածավալ գործողություններ է իրականացրել Իսրայելի դեմ։

Նրա խոսքով․ «Սիրիայի զարգացումների վերաբերյալ երկրորդ տեսակետը սիրիական կառավարության փոխգործակցությունն է սեփական ժողովրդի և ընդդիմության հետ։
Իրանը Սիրիայում ներկա է եղել այդ երկրի կառավարության խնդրանքով և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով և երբեք չի միջամտել ժողովրդի և ընդդիմության հետ կառավարության հաղորդակցության ու փոխգործակցության գործընթացին»:

Արաղչին հավելել է․ «Մենք շատ խորհուրդներ ենք տվել Բաշար Ասադին, սակայն նա հրաժարվել է լսել դրանք։ Մենք նրան զգուշացրել ենք Իդլիբում ընդդիմության քայլերի մասին։ Բայց սիրիական կառավարությունն ինքնուրույն որոշումներ է կայացրել»։

  • Կիսվել: