հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի ԱԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցրած ծանր մեղադրանքներին

Իրանի ԱԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցրած ծանր մեղադրանքներին

Բարիդրացիության սկզբունքների անտեսումը, կեղծ եւ ապակառուցողական հայտարարությունները բարի կամքի նշան չեն։ Այս մասին իր գրառման մեջ նշել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղադրանքներին։

Հիշեցնենք, որ Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է «Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ» (նկատի ունի Լեռնային Ղարաբաղի տարածքը, խմբ.):

«Թմրանյութերի դեմ պայքարում համաշխարհային հանրության կողմից առաջամարտիկ ճանաչված երկրի հասցեին մեղադրանքները կարող են բերել միայն տվյալ մեղադրանքները հնչեցրած անձի նկատմամբ վստահության կորստի»,- գրել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Նշենք, որ թեմային է անդրադարձել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Հայաստանը սերտորեն համագործակցում է Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Ես կարող եմ նաև թվեր ներկայացնել, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դադարեցման դեպքերը, առգրավված թմրանյութերի քանակը աճել են երեքից չորս անգամ և ավելի: Սա ցույց է տալիս, որ Իրանի և Հայաստանի իրավապահ մարմինները սերտորեն համագործակցում և արդյունավետորեն պայքարում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ», - ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է նա։

 

 

  • Կիսվել: