չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բաքվում «Ռուսական տան» լուծարման գործընթացն ավարտվել է. Ադրբեջանի արտգործնախարար

Բաքվում «Ռուսական տան» լուծարման գործընթացն ավարտվել է. Ադրբեջանի արտգործնախարար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցվել է գրանցման բացակայության և այլ իրավական խախտումների պատճառով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ նրա՝ կազմակերպությունը փակելու որոշումը կատարվել է, և ցանկացած նման կառույց կարող է գործել երկրում միայն ազգային օրենքներին լիովին համապատասխան։ Ռուսական կողմի հետ վերջին շփումները տեղի են ունեցել մի քանի շաբաթ առաջ. լուծարման բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և որևէ չլուծված խնդիր չի մնացել։

«Կային լուծարման մի շարք անավարտ ընթացակարգեր։ Ռուսական կողմը այս հարցի առնչությամբ լուծարողներ է նշանակել։ Իմ տեղեկություններով՝ անավարտ կամ չլուծված խնդիրներ չեն մնացել, և լուծարման գործընթացն ավարտված է»,- նշել է նախարարը։

  • Կիսվել: