Բաքվում մեկնարկել է Իլհամ Ալիևի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հիշեցնենք, որ Շոյգուն Բաքու է մեկնել Թեհրանից, որտեղ նախօրեին հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։