ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Բաքվում կայանալիք՝ Եվրոպական ռաբբիների համաժողովը չեղարկվել է

Բաքվում կայանալիք՝ Եվրոպական ռաբբիների համաժողովը չեղարկվել է

Եվրոպական ռաբբիների համաժողովն անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել է առաջիկա համաժողովը, որը պետք է տեղի ունենար հաջորդ ամսվա սկզբին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այս մասին տեղեկացնում է իսրայելական Ynet-ը։

Ինչպես հաղորդվում է՝   նոյեմբերի 3-6-ը նախատեսված հավաքին ակնկալվում էր  շուրջ 600 մասնակցի ներկայություն, այդ թվում՝ ռաբբիներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական և հասարակական գործիչներ Եվրոպայից, Իսրայելից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Սպասվում էր նաև գլխավոր ռաբբիներ Դավիթ Յոսեֆի և Կալման Բերի մասնակցությունը։ Բացի այդ, կազմակերպիչներն արդեն զգալի ֆինանսական միջոցներ էին ներդրել նախապատրաստական ​​աշխատանքների համար։ 

Նշվում է նաև, որ համաժողովը Բաքվում անցկացնելու ծրագիրը դժգոհություն էր առաջացրել Թուրքիայում։ Մասնավորապես, օրերս Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դժգոհություն հայտնելով նոյեմբերի 4-ից 6-ը Բաքվում նախատեսված Եվրոպական ռաբբիների համաժողովի անցկացման կապակցությամբ և կոչ արել չեղարկել այն։

  • Կիսվել: