չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բաքվում Էդուարդ Դուբակովին դատապարտում են 11 տարվա ազատազրկման

Բաքվում Էդուարդ Դուբակովին դատապարտում են 11 տարվա ազատազրկման

Բաքվում կայացել է ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ քրեական գործի դատալսումները, վերջինիս մեղադրում են Արցախյան պատերազմի ժամանակ «անօրինական զինված խմբավորման կազմում մարտերին մասնակցելու» մեջ:

Ինչպես հաղորդում է Minval.az-ը, Բաքվի ծանր հանցագործությունների քննման դատարանում կայացած լսումներն ավարտվել են: Դատախազը Դուբակովի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում:

Դուբակովի փաստաբանը դատալսման ժամանակ հայտարարել է, որ իր պաշտպանյալը ներգրավված է եղել զորավարժություններում, սակայն չի կռվել Ադրբեջանի զինված ուժերի դեմ: «Խնդրում ենք այս փաստն ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք»,- ասել է փաստաբանը:

Դատալսումները կշարունակցվեն հուլիսի 22-ին:


  • Կիսվել: