երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Բաքվում կարծում են, որ Իրանում ընտրությունների երկրորդ փուլը ստեղծել է «հաղթանակ-հաղթանակ» իրավիճակ

Բաքվում կարծում են, որ Իրանում ընտրությունների երկրորդ փուլը ստեղծել է «հաղթանակ-հաղթանակ» իրավիճակ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բաքվի բարբարոսսկան վարչախումբը թեև պաշտոնապես փորձում է, իբր, չեզոքություն պահպանել Իրանի նախագահի երկու թեկնածուների նկատմամբ, սակայն դրա քարոզչամեքենայի նյութերի վերլուծությունը պարզորոշ բացահայտում է արհեստածին Ադրբեջանում տիրող իրական պաշտոնական տրամադրությունները։ 

Բաքվում կարծում են, որ բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի և պահպանողական Սայիդ Ջալիլիի՝ ընտրությունների երկրորդ փուլ անցնելը ստեղծել է «հաղթանակ - հաղթանակ» իրավիճակ, որովհետև Փեզեշքյանի ընտրության դեպքում Իրանը կունենա, իբր, «էթնիկ ադրբեջանցի», իսկ Ջալիլիի պարագայում ծայրահեղ հակաամերիկյան նախագահ։

Եթե առաջին դեպքում հաշվարկն այն է, որ Փեզեշքիանի մերձավոր շրջապատի որոշ պանթյուրքիստներ կխոչընդոտեն Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը, ապա Ջալիլիի ընտրության պարագայում հույսեր կան, որ արհեստածին Ադրբեջանը էլ ավելի կկարևորվի ԱՄՆ-ի տեսանկյունից։

Սակայն, Բաքվի բարբարոսական վարչախումբը չի հաշվարկել մեկ այլ՝ նույնպես հնարավոր զարգացում, երբ, դիցուք, Փեզեշքիանի ընտրությունից հետո Իրանի պետական համակարգը կարող է չեզոքացնել և լուսանցք մղել նշված պանթյուրքիստներին, ինչի արդյունքում Իսլամական Հանրապետության նոր նախագահը կարող է հենց արհեստածին Ադրբեջանի բնակչության կողմից դիտարկվել, որպես յուրային և դառնալ գլխացավանք անձամբ Բաքվի բռնապետի համար»։

  • Կիսվել: