երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Բաքվի Բինաղադինյան շրջանի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի վայր է ժամանել շտապօգնության 19 մեքենա, գրել են տեղի ԶԼՄ-ները։

Վերջին տվյալներով՝ տուժել է 24 մարդ։ Մեկին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուսները հոսպիտալացվել են։ Հրդեհից տուժած 10 մարդ հոսպիտալացվել է Կլինիկական բուժկենտրոն։ 14 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների կենտրոն։ Փրկարարները  փլատակների տակ հայտնաբերվել են  3 մարդու դի։

Պատահարի վայրում աշխատում են ԱԻՆ փրկարարները։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Փաստով հարուցվել է քրեական գործ 225.3 (հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան) եւ 314.3 (անփութություն, որը անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան) հոդվածներով։

  • Կիսվել: