երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բաքվում հարկադիր վայրէջք է կատարել Դուբայ-Մոսկվա ավիաչվերթը

Բաքվում հարկադիր վայրէջք է կատարել Դուբայ-Մոսկվա ավիաչվերթը

«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա SU527 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ ինքնաթիռում ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով, տեղեկացրել են ավիաընկերությունից:

«Թռիչքի անվտանգության ապահովման նպատակով Դուբայ-Մոսկվա SU527 չվերթի օդանավի հրամանատարը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել հարկադրված վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում՝ ուղևորի դեստրուկտիվ վարքի պատճառով»,-հայտնել են ավիաընկերությունից։
 
Ալկոհոլային հարբածության նշաններով ուղևորն օդանավում կոպտորեն խախտել է վարքի կանոնները. նա սադրել է կոնֆլիկտային իրավիճակներ, սպառնացել է բորտուղեկցորդներին և անտեսել անձնակազմի դիտողությունները։ Բաքվի օդանավակայանում ուղևորը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին։
 
«Վառելիք լցնելուց հետո օդանավը շարունակել է իր թռիչքը դեպի նշանակման վայր»,-հավելել են «Աերոֆլոտ» ավիաընկերությունից:

  • Կիսվել: