կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքվում գրանցված պայթյունի զոհերի թիվն ավելացել է

Բաքվում գրանցված պայթյունի զոհերի թիվն ավելացել է

Բաքվի Բինագադի շրջանում կահույքի արտադրամասում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ հաղորդվել էր 6  զոհի մասին:

Թարմացված տեղեկությունների համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել ևս 2 մարդու դի․ զոհերի ընդհանուր թիվը հասել է 8-ի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան և անզգուշություն, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։

Նշվում է, որ պայթյունի պատճառը, վնասի չափը, ինչպես նաև դեպքի հետ կապված այլ հարցեր պարզելու համար նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ:

  • Կիսվել: