Բաքվում ձերբակալվել են դեսպանություններից մեկի դեմ ահաբեկչության կազակերպման մեջ կասկածվողները
Ադրբեջանում ձերբակալվել են երկրի երեք քաղաքացիներ, որոնք կասկածվում են Բաքվում օտարերկրյա դիվանագիտական առաքելության դեմ ահաբեկչական գրոհ կազմակերպելու մեջ։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ օպերատիվ-քննչական միջոցառումների ընթացքում հիմնավորված կասկածներ են ի հայտ եկել այն մասին, որ Իլղար Ղուլիեւը (2000թ. ծնվ.), Ամին Փիրիեւը եւ Էլվին Ալիզադեն (երկուսն էլ 2005թ. ծնվ.), կրոնական թշնամանքի հողի վրա ծրագրել են ահաբեկչություն կատարել օտարերկրյա պետության դեսպանության մոտ։
Ինչպես հավաստիացրել է ՊԱԾ-ը, գործով անցնողները հանցավոր կապեր են հաստատել «Վիլայաթ Խորասան» խմբավորման՝ «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղի գրոհայինների հետ։ Քննության վարկածով՝ գործելով նախնական դավադրության հիման վրա՝ նրանք ձեռք են բերել իրեր, որոնք նախատեսել են օգտագործել որպես զենք, եւ ձերբակալվել են հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից դիվանագիտական առաքելությանը մոտենալիս։
Տեղեկացվել է, որ երեքն էլ ենթարկվել են քրեական պատասխանատվության այն հոդվածներով, որոնք նախատեսում են պատիժ ահաբեկչական գործողություն կազմակերպելու համար կրոնական թշնամանքի հողի վրա։ Դատարանը նրանց խափանման միջոց է ընտրել ձերբակալությունը։



