հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքվում ցուցարարները ռուս խաղաղապահներից պահանջում են չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը ԼՂ-ում

Բաքվում ցուցարարները ռուս խաղաղապահներից պահանջում են չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը ԼՂ-ում

Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թևը բողոքի ցույց է անցկացրել Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով ռուս խաղաղապահներից չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում։

«Ռուսաստան, հեռու մնա Ղարաբաղից», «Իվան, տուն գնա», - բարձրաձայնել են ցույցի մասնակիցները։ Ցուցարարները նաև բացատրություններ են պահանջել ղարաբաղյան պատերազմում «Իսկանդեր»-ների կիրառման մասին․ ավելի վաղ Բաքուն ներկայացրել էր «Իսկանդեր Մ» հրթիռի մնացորդներ, որոնք իբրև թե հայտնաբերվել էին վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի տարածքում։

Հայաստանի ԶՈՒ ԳՇ-ը հայտարարում է, թե հրթիռների կիրառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, Ռուսաստանը պնդում է՝ վերջին պատերազմում Հայաստանի «Իսկանդեր»-ները չեն գործածվել։

  • Կիսվել: