Բաքվում ադրբեջանցի դատախազը լիբանանահայ գերու համար 20 տարվա ազատազրկում է պահանջել
Ադրբեջանցի դատախազը դատի ժամանակ պահանջել է 20 տարով ազատազրկել Արցախյան վերջին պատերազմի մասնակից, լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին: Այս մասին գրում է minval.az կայքը:
Դատավարությունը կշարունակվի հունիսի 11-ին:
Հայտնի է, որ տղամարդը մեղադրվում է Ադրբեջանի դեմ «ահաբեկչական գործողությունների» իրականացման համար և որակվում որպես «վարձկան»: