ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաքվի հետ գազային գործարք կնքելով՝ Եվրոպան ոտնահարում է իր արժեքները. Human Rights Watch-ի տնօրեն

Բաքվի հետ գազային գործարք կնքելով՝ Եվրոպան ոտնահարում է իր արժեքները. Human Rights Watch-ի տնօրեն

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը Եվրոպային մեղադրել է Ադրբեջանի հետ գազային գործարք կնքելով՝ ԵՄ նպատակների և մարդու իրավունքների չափանիշները ոտնահարելու համար:

«Ձգտելով փոխարինել ռուսական գազը՝ Եվրամիությունը ևս մեկ գազային գործարք է կնքել ավտորիտար կառավարության, այս անգամ՝ Ադրբեջանի հետ՝ «հակառակ կլիմայի ոլորտում Դաշինքի նպատակներին և մարդու իրավունքների ոլորտում չափանիշներին»,- նշել է Ռոթը Twitter-ի իր միկրոբլոգում:

  • Կիսվել: