երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳ փոխնախարար

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳ փոխնախարար

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, մինչդեռ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե որն է իրենց հիմնարար շահը և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղություն», - «Ռիա Նովոստիի» հետ հարցազրույցում այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ 

Պատասխանելով խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ նա մատնանշել է, որ, հաշվի առնելով հարցի ծայրահեղ զգայունությունը, չեն կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին․ «Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա։ Դրանք ընկած են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում և կազմում են Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզը», - նշել է Գալուզինը։ 

«Այն ներառում է քայլեր՝ ուղղված տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացմանը», - հավելել է փոխնախարարը։ 

  • Կիսվել: