կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մոսկվան ստուգում է Դոնբասում Կիևի կողմից Բայրաքթարի կիրառման մասին տեղեկությունը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ստուգում է Դոնբասում Կիևի կողմից Բայրաքթարի կիրառման մասին տեղեկությունը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ստուգում է Դոնբասում Կիևի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին տեղեկատվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Ria.ru-ն։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտարարել էր, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են «Բայրաքթար» ԱԹՍ-ն․ այն ռումբով ոչնչացրել է հակառակորդի թնդանոթը։ Շփման գծի ողջ երկայնքով ռազմական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են Մինսկի համաձայնագրերով։

Ուկրաինան թուրքական «Բայքար» ընկերության հետ ստորագրել է պայմանագիր, ըստ որի` Կիևի մոտակայքում կկառուցվի «Բայրաքթար» ԱԹՍ-ների սպասարկման համատեղ կենտրոն։

  • Կիսվել: