ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված իրադարձություններով. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված իրադարձություններով. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված միջադեպերով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի հայտարարությունում ասվում է, որ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, սակայն Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կարգավորման համար, մասնավորապես մասնակցել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Նախարարությունում նաև նշել են, որ Մոսկվան Բաքվին որ Երևանին կոչ է անում ձեռնպահ մնալ, ցանկացած քայլից, որը կբերի սահմանային իրավիճակի հետագա դեգրադացիայից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: