հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Բաքուն կցանկանար տեսնել ԵՄ-ն որպես Զանգեզուրի միջանցքի մաս». Հաջիև

«Բաքուն կցանկանար տեսնել ԵՄ-ն որպես Զանգեզուրի միջանցքի մաս». Հաջիև

«Զանգեզուրի միջանցքը կփոխակերպի Եվրասիայի վրա ազդեցությունը, եվրասիական տրանսպորտային լանդշաֆտը»,- այս մասին hայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում այս տրանսպորտային լանդշաֆտի փոխակերպման գործում։

Նրա խոսքով, Բաքուն «կցանկանար տեսնել Եվրոպական Միությունը որպես այս նոր տրանսպորտային համակարգի մաս», այդ թվում՝ ЕС Global Gateway նախաձեռնության շրջանակներում։

Հաջիևը միջանցքը ներկայացրել է որպես Ադրբեջանի «խաղաղության ռազմավարության» գործնական բաղադրիչ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է գործարկվել մինչև 2028 թվականի վերջը։ Միջանցքի թողունակությունը կկազմի տարեկան 15 միլիոն տոննա բեռ։

  • Կիսվել: