հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքուն հետաքրքրված է Թեհրանի հետ բարիդրացիական հարաբերություններով. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Բաքուն հետաքրքրված է Թեհրանի հետ բարիդրացիական հարաբերություններով. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը հետաքրքրված է բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններով և դրական է գնահատում երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի 7-ի և 8-ի հեռախոսազրույցները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:

Նրա խոսքով՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանցում առկա խնդիրները:

«Տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ փոխադարձ հարգանքը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Բաքուն շարունակում է ջանքեր գործադրել իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Հաջիզադեն:

  • Կիսվել: