կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքուն և Թեհրանը քննարկում են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը

Բաքուն և Թեհրանը քննարկում են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը

 Ադրբեջանի պատվիրակությունը՝ ռազմական գիտահետազոտական ինստիտուտի ռեկտոր Արիֆ Հասանովի գլխավորությամբ, ԻԻՀ պաշտպանական ազգային բարձրագույն համալսարանի պետ Իսմայիլ Ահմադի Մուղադդեմինի հրավերով այցելել է Իրան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:

Պատվիրակությունը ծանոթացել է Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանի գիտական և ուսումնական բազաներին, այցելել է Իրանի բանակի հրամանատարաշտաբային ակադեմիա և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչություն:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ռազմական կրթության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

  • Կիսվել: