կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բաքուն և British Petroleum-ը համատեղ աշխատանքներ կկատարեն ԼՂ-ում

Բաքուն և British Petroleum-ը համատեղ աշխատանքներ կկատարեն ԼՂ-ում

Բաքուն և բրիտանական British Petroleum նավթագազային ընկերությունը քննարկել են համատեղ աշխատանքը Լեռնային Ղարաբաղում՝ արևային էլեկտրակայանի կառուցման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի վարչապետը և ընկերության գործադիր փոխնախագահը քննարկել են համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Ալի Ասադովն ու Գորդոն Բիրելը նշել են նաև British Petroleum-ի կողմից Ադրբեջանում իրականացվող նախագծերի կարևորությունը։

  • Կիսվել: