շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի կփոխի ահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար. Բայրամով

Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի կփոխի ահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար. Բայրամով

«Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը և լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում։

Բայրամովը նաև նշել է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում հատկապես ընդգծվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ անխոչընդոտ հաղորդակցության կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։

«Զանգեզուրի միջանցքը (Թրամփի երթուղի), որի մի մասը կանցնի Հայաստանի տարածքով, կապահովի Ադրբեջանի ներսում ամբողջական կապը և տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը։ Այս նախագիծը նաև կընդլայնի տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հնարավորությունները», - ընդգծել է Բայրամովը։

  • Կիսվել: