ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով Թուրքիա է արտահանվել ավելի քան 79 մլրդ խմ գազ

Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով Թուրքիա է արտահանվել ավելի քան 79 մլրդ խմ գազ

Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով Թուրքիա է արտահանվել ավելի քան 79 մլրդ խմ գազ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ նշելով, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը շահագործման է հանձնվել 2007 թվականի հուլիսի 3-ին։

Խողովակաշարը կառուցվել է Շահ Դենիզ գազային կոնդենսատային հանքավայրի հայտնաբերումից հետո՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում երթուղու երկայնքով այս նախագծի շրջանակներում արտադրվող բնական գազը թուրքական շուկա տեղափոխելու համար։

  • Կիսվել: