հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքու-ՌԴ պետական սահման ճանապարհի տեղամասում տեղի է ունեցել վթար. կա զոհ

Բաքու-ՌԴ պետական սահման ճանապարհի տեղամասում տեղի է ունեցել վթար. կա զոհ

Ադրբեջանում՝ Բաքու-Ռուսաստան պետական սահման վճարովի ավտոճանապարհին, որն անցնում է Շաբրանի շրջանի տարածքով, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ BMW մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին Ջաֆար Հասանովն է եղել, հայտնվել է ճամփեզրին։

Պատահարի հետեւանքով վարորդը մահացել է, 2 ուղեւորներ՝ Էմին Խուդիեւը եւ Նարմին Թահմազովան, վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել:

Իրականացվում է հետաքննություն։

  • Կիսվել: