երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բաքու-Մոսկվա չվերթի ուղևորը մահացել է «Շերեմետևո»-ում

Բաքու-Մոսկվա չվերթի ուղևորը մահացել է «Շերեմետևո»-ում

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում մահացել է Բաքու-Մոսկվա չվերթի ուղևորը. ըստ Mash թելեգրամյան ալիքի՝ մահվան պատճառը թրոմբի պոկվելն է։

Սու-1857 ինքնաթիռն Ադրբեջանի մայրաքաղաքից ժամանել է փետրվարի 6-ի երեկոյան։ Երբ այն վայրէջք է կատարել, Յուրի Զ.-ն հանկարծակի վատացել է՝ նա սկսել է շնչահեղձ լինել, իսկ հետո կորցրել գիտակցությունը։

Երբ շտապօգնությունը ժամանել է Բ տերմինալի թիվ 178 ավտոկայանատեղի, նա արդեն մահացած էր՝ բժիշկները թոքային էմբոլիա են ախտորոշել։ 

  • Կիսվել: