չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բանակը կմնա Գազայում. Իսրայելի ՊՆ

Բանակը կմնա Գազայում. Իսրայելի ՊՆ

Զինվորականները, անվտանգության նկատառումներից ելնելով,  երբեք ամբողջությամբ դուրս չեն գա Գազայի հատվածից: Պաղեստինյան անկլավում կստեղծվի քաղաքացիական-զինվորական բանակային ստորաբաժանում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, տեղեկացնում է Reuters-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք գտնվում ենք Գազայի խորքում և երբեք ամբողջությամբ չենք լքի Գազան։ Նման բան երբեք չի լինի։ Մենք այնտեղ ենք՝ պաշտպանելու, կանխելու համար այն, ինչ տեղի ունեցավ»:

Իսրայելական բանակի ստորաբաժանումներին անդրադառնալով՝ Կացն ասել է, որբ երբ ժամանակը գա, հյուսիսային Գազայում կկառուցեն Նահալ ստորաբաժանումներ՝ տեղահանված (իսրայելական) համայնքների փոխարեն։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կողմից ստորագրված խաղաղության ծրագրի համաձայն՝ իսրայելական զինվորականները աստիճանաբար ամբողջությամբ պետք է դուրս գային անկլավից: 

  • Կիսվել: