հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բանակի միջոցների խոշոր հափշտակությունների գործով խուզարկվել են Ուկրաինայի ՊՆ նախկին և ներկա պաշտոնյաները

Բանակի միջոցների խոշոր հափշտակությունների գործով խուզարկվել են Ուկրաինայի ՊՆ նախկին և ներկա պաշտոնյաները

Խուզարկվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության նախկին և ներկա պաշտոնյաները, ինչպես նաև «Լվովի արսենալի» մենեջերները. նրանք կասկածվում են Ուկրաինայի Զինված ուժերի համար արկերի գնումից գրեթե 1,5 միլիարդ գրիվնա գողանալու մեջ: Այս մասկին տեղեկացնում է РБК-Украина-ն՝ հղում անելով երկրի Անվտանգության ծառայության հայտարարությանն ու սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ աղմկահարույց գործով մեղադրյալների թվում է Ալեքսանդր Լիևը, որը զբաղեցրել  Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմատեխնիկական քաղաքականության, զենքի և ռազմական տեխնիկայի մշակման վարչության պետի պաշտոնը։

Խուզարկվել է նաև այս վարչության ներկայիս ղեկավար Թոմաս Նակխուրը։

Հետաքննությունը պարզել է, որ ՊՆ հիշյալ նախկին և ներկա պաշտոնյաները, ինչպես նաև փոխկապակցված ընկերությունների ղեկավարները որոշել են գողանալ 1,5 միլիարդ գրիվնա՝ Ուկրաինայի զինված ուժերի համար 100 հազար ականանետ գնելու համար։

Այսպես, 2022 թվականի օգոստոսին պաշտոնյաները «Լվովի արսենալի» հետ կնքել են  արկերի մեծածախ խմբաքանակի գնման պայմանագիր, որից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ստորագրված փաստաթղթով նախատեսված ամբողջ գումարը փոխանցել է ընկերության հաշիվներին։

«Գումարը ստանալուց հետո ընկերության ղեկավարությունը գումարի մի մասը փոխանցել է արտասահմանյան առևտրային կառույցի հաշվեկշռին, որը պետք է պատվիրված զինամթերքը մատակարարեր Ուկրաինային։ Սակայն այն ոչ մի արկ չի ուղարկել մեր պետություն, և ստացված միջոցները դուրս է բերել ստվեր՝ դրանք փոխանցելով Բալկաններում գտնվող մեկ այլ կից կառույցի հաշվեհամարներին», - պատմել է Ուկրաինյի Անվտանգության ծառայությունը:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության մնացած գումարը մնացել է մայրաքաղաքի բանկերից մեկում գտնվող ուկրաինական ընկերության հաշիվներին։

Հանցագործության մեջ կասկածվում են ՊՆ ռազմատեխնիկական քաղաքականության, զենքի և ռազմական տեխնիկայի մշակման վարչության նախկին և ներկա ղեկավարները, «Լվովի արսենալ» ընկերության ղեկավարն ու կոմերցիոն տնօրենը, ինչպես նաև նրանց հանցակիցը՝   օտարերկրյա առևտրային կառույցի ներկայացուցիչը։ Նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ։

  • Կիսվել: