ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Բանակցություններ կվարենք ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ». Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է

«Բանակցություններ կվարենք ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ». Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կովկասի իր շրջագայությունը սկսել է Ադրբեջան այցով: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նշելով՝ Բաքվում լրագրողների հետ զրույցում Զարիֆը մանրամասնել է, որ բանակցությունների օրակարգում տարածաշրջանային համագործակցությունն է:

«Տարածաշրջանային համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացնելը երկրների հետ, որոնք բարեկամական և սերտ երկկողմ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այս ուղևորության կարևորագույն նպատակներից է», – ասել է պաշտոնյան՝ մատնանշելով, որ պատրաստվում է այցելել նաև Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:

Արտգործնախարարը բացատրել է նաև, որ ինքն Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ:

Միևնույն ժամանակ կքննարկվի նաև Հարավ-Հյուսիս և Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքների կառուցման ավարտը:

  • Կիսվել: