չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեկ րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ Բալիում

Մեկ րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ Բալիում

Ինդոնեզիական Բալի կղզու հարավային հատվածում մեկ րոպե տարբերությամբ 5․6 և 5․0 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությանը հղումով։

Գործակալության տվյալներով՝ երկրաշարժերը տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 07։36-ին և 07։37-ին (երևանյան ժամանակով՝ 04:36-ին և 04։37-ին)։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դենպասար քաղաքից 86 կմ հարավ՝ ծովում, օջախը՝ 10-13 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Սեյսմոլոգների հաղորդմամբ՝ ցունամիի վտանգ չկա։

  • Կիսվել: