հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բախումների հետևանքով Բաղդադում չորս հոգի զոհվել է, կան տասնյակ վիրավորներ

Բախումների հետևանքով Բաղդադում չորս հոգի զոհվել է, կան տասնյակ վիրավորներ

Անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում Բաղդադում սպանվել է չորս ցուցարար, վիրավորվել են տասնյակ մարդիկ, տեղեկացնում է AFP-ը:

Թահրիր հրապարակից բացի՝ բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Տիգրիս գետի ափերը միացնող երեք կամուրջների վրա:

Ցուցարարներին զսպելու համար անվտանգության ուժերը կամուրջների վրա բետոնե պատնեշներ են տեղադրել, ինչպես նաև կիրառել են արցունքաբեր գազ ու մարտական փամփուշտներ:

Բախումների հետեւանքով ավելի քան 50 մարդ է վիրավորվել, առնվազն 6 մարդ հրազենային վնասվածք է ստացել:

Նշվում է, որ հոկտեմբերի 1-ից բողոքի ակցիաների սկզբից զոհվել է ավելի քան 330 մարդ:

 

  • Կիսվել: