շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բախումներ Բեյրութում՝ անվտանգության ուժերի և ցուցարարների միջև

Բախումներ Բեյրութում՝ անվտանգության ուժերի և ցուցարարների միջև

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Ոստիկաններն օգտագործում են արցունքաբեր գազ, ջրանետ մեքենա, իսկ ցուցարարները զինված են ծառի ճյուղերով ու քարերով:

Վատ կենսապայմանների, գնաճի պատճառով անցած աշնանը տեղի ունեցած ակցիաները այս շաբաթ վերսկսվել են: Բանկերը սահմանափակել են խնայողություններից օգտվելու քաղաքացիների իրավունքները, ինչը նրանց էլ ավելի է զայրացրել: Ցուցարարները ջարդել են դրամական բանկոմատներ:

Ինչպես տեղեկացնում են իրավապաշտպան խմբերը՝ վերջին օրերին տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել՝ ոստիկանների բիրտ գործողությունների հետևանքով: Այսօրվա բախումները տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ: Քաղաքի կենտրոնում ցուցարարները երթ են անցկացրել:

Ցուցարարների պաստառների վրա գրված է. «Եթե մարդիկ սոված են, նրանք կուտեն իրենց իշխանավորներին»:

  • Կիսվել: