Այժմ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսություն գործնականում չկա․ Պեսկով
Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայիս վարչակազմերի միջև երկխոսություն գործնականում չկա, կան միայն իրավիճակային շփումներ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Գործնականում երկխոսություն չկա»,-հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միաժամանակ նա նշել է, որ կան «իրավիճակային հաղորդակցություններ, որոնք դժվար թե երկխոսություն անվանվեն»։