շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ազգությամբ հայ Անուշավան Աղաջանյանը նշանակվել է Ղրիմի արդյունաբերական քաղաքականության նախարար

Ազգությամբ հայ Անուշավան Աղաջանյանը նշանակվել է Ղրիմի արդյունաբերական քաղաքականության նախարար

Ղրիմի արդյունաբերական քաղաքականության նոր նախարար է նշանակվել ազգությամբ հայ Անուշավան Արարատի Աղաջանյանը։ Համապատասխան հրամանագիրն այսօր հրապարակել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Նշանակումից անմիջապես հետո Ակսյոնովը նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է գերատեսչության ընթացիկ խնդիրները:

«Ես հանձնարարել եմ մինչև փետրվարի 1-ը վերահսկել պարենային ապրանքների գները հանրապետությունում և պատրաստել համապատասխան հաշվետվություն՝ հետագա որոշումներ կայացնելու համար»,- ասել է նա:

Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Ելենա Էլեքչյանը:

Աղաջանյանը մինչ նոր նշանակումը հանդիսացել է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալը։

  • Կիսվել: