Azerbaijan Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ
Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ: Այս մասին ասվում է ավիափոխադրողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած Embraer 190 ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական տվյալները, ինչպես նաև թռիչքների անվտանգության ոլորտում հնարավոր ռիսկերը՝ թռիչքները դեպի Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի և Մախաչկալա դեկտեմբերի 28-ից կասեցված են մինչև դատավարության վերջնական ավարտը»,- ասված է հաղորդագրության մեջ։