ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ազատել քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ պահվող անձանց․ Վաշինգտոնի կոչը Բաքվին

Ազատել քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ պահվող անձանց․ Վաշինգտոնի կոչը Բաքվին

Վաշինգտոնը խորապես մտահոգված է «Toplum TV» լրատվամիջոցի, ինչպես նաև անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվում իրականացվող արշավի մասին հաղորդումներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

ԱՄՆ-ն է կոչ անում ազատ արձակել այն անձանց, ովքեր քաղաքական դրդապատճառներով պահվում են անազատության մեջ․ «Ոչ ոք չպետք է ենթարկվի բանտարկության կամ պատասխանատվության՝ խոսքի ազատության իրացման համար», - ասել է Միլլերը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է «Toplum TV»-ի տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել լրագրողներ Էլմիր Աբասովին և Արազ Ալիևին:

  • Կիսվել: