չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է շտապ վերականգնվի. Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար

Ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է շտապ վերականգնվի. Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար

Մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի, հակառակ դեպքում մեծանում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար լուրջ մարդասիրական հետևանքների վտանգը:

Այս մասին twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի Դաշնային կառավարության Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Լուիզա Ամտսբերգը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է շտապ ուշադրության արժանանան»,- նշել է պաշտոնյան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: