հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Զագրեբում անցկացված Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները և 5 մեդալ նվաճել ԵԱ-ում: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կանգնել են պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիրներ:

Ղազարյանը եզրափակչում 5:10 հաշվով զիջել է ուկրաինացի Իվան Զալիսկոյին, Ավանեսյանը 4:6 հաշվով պարտվել է Իլյա Շկետիկին (Ուկրաինա), իսկ Հովհաննիսյանը 0:10 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Կվատաշիձեին:

Հայաստանի պատանեկան հավաքականի ևս երկու ներկայացուցիչ էլ դարձել է բրոնզե մեդալակիր: Արմեն Պապիկյանը (38 կգ) բրոնզի համար գոտեմարտում 10:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Ալեքսանդր Դելչևի նկատմամբ, իսկ Տիգրան Ըխտոյանը (48 կգ) որոշիչ գոտեմարտում 4:0 հաշվով հաղթել է ավստրիացի Քրիստիան Կիկելին:

Հայաստանի ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել նաև Ավետիք Թութխալյանը (41 կգ), Վրեժ Հարությունյանը (44 կգ), Արսեն Հյուսունցը (48 կգ), Դավիթ Դավթյանը (52 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (62 կգ), Վահե Սաղյանը (68 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (85 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ15 տարեկանների հավաքականի կազմում էլ մրցավայր մեկնած 4 ըմբիշներից մեդալ է նվաճել միայն 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված մյուս ըմբիշները՝ Դավիթ Սարգսյանը (52 կգ), Սամվել Տերտերյանը (62 կգ) և Արթուր Ամոյանը (68 կգ), պայքարել են բրոնզե մեդալների համար, սակայն պարտվել են որոշիչ գոտեմարտերում:

  • Կիսվել: