երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Այսօր ընկերությունում ձեր աշխատելու վերջին օրն է. Մասկը Twitter-ում նոր կրճատումներ է արել

Այսօր ընկերությունում ձեր աշխատելու վերջին օրն է. Մասկը Twitter-ում նոր կրճատումներ է արել

Ամերիկացի գործարար Իլոն Մասկն ավելի շատ աշխատատեղեր է կրճատել Twitter-ում, և այս անգամ նա կենտրոնացել է ընկերության վաճառքի բաժնում աշխատող աշխատակիցների վրա, գրում է Daily Mail-ը:

Մասկը, որը Twitter ընկերությունը գնել է 44 միլիարդ դոլարով և ստանձնել ղեկավարությունն անցյալ ամիս, այժմ աշխատանքից ազատել է 7500 աշխատակիցների մոտ 50 տոկոսին, ինչպես նաև ընդունել 1200-ի հրաժարականը:

Նոր կրճատումների մասին աշխատակիցները տեղեկացել են էլեկտրոնային նամակի միջոցով՝ «Այսօր ընկերությունում ձեր աշխատելու  վերջին օրն է» բովանդակությամբ: Դեռևս պարզ չէ, թե ընկերության վաճառքի բաժնի քանի աշխատող է կրճատվել:

  • Կիսվել: