երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այսօր Վրաստանում թվերը ճգնաժամային չեն, բայց միտումն անհանգստացնում է. Չխաիձեն՝ կորոնավիրուսի մասին

Այսօր Վրաստանում թվերը ճգնաժամային չեն, բայց միտումն անհանգստացնում է. Չխաիձեն՝ կորոնավիրուսի մասին

Իմունականխարգելման հարցերով տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեի խոսքով, զանգվածային իմունիտետը, որը պաշտպանում էր Վրաստանի բնակչությանը COVID-19-ից, դատելով վիրուսի տարածման միտումներից, այլևս չի պաշտպանում։ Նա խորհուրդ է տալիս դիմակ կրել փակ տարածքներում և պատվաստվել, գրում է jnews.ge-ն: 

«Վրաստանում մենք ունեցել ենք վարակի տարածման ամենաբարձր մակարդակը հունվար-մարտ ամիսներին (խմբ. 2022), հետևաբար արդեն անցել է 5 ամիս, ինչը նշանակում է, որ իմունիտետը այլևս չի պաշտպանում բնակչությանը։ Դա նաև տեսանելի է վարակի տարածման տեմպերից, անցած շաբաթ տարածման ցուցանիշը 2-3 անգամ ավելի է եղել, քան 2-3 շաբաթ առաջ էր, և ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին այդ տեմպերն էլ ավելի կաճեն»,- ասել է պրոֆեսոր Իվանե Չխաիձեն, մեջբերում է Business Media-ն։

Նրա կարծիքով՝ վարակման դեպքերն ավելանում են փակ տարածքներում դիմակների պարտադիր կրելը չեղարկելու և զբոսաշրջիկների թվի աճի պատճառով։

«Այսօրվա թվերը ճգնաժամային չեն, բայց միտումը անհանգստացնող է։ Եթե ​​հաջորդ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն ավելանա, ապա անհրաժեշտ կլինի իմունականխարգելման խորհուրդ հրավիրել»,- ասում է Իվանե Չխաիձեն։

 

  • Կիսվել: