ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

Այսօր Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

Խորհրդային բռնազավթման օրվա կապակցությամբ Վրաստանում դրոշներն իջեցված են՝ Վրաստանի նախագահի նստավայրում, խորհրդարանի, նախարարությունների և Վրաստանի շրջանների վարչական շենքերում, գրում է jnews.ge-ն:

Վրաստանի խորհրդարանի 2010 թ. հուլիսի 21-ի հրամանի համաձայն, փետրվարի 25-ը հայտարարվել է Խորհրդային բռնազավթման օր: Այս օրն ամբողջ Վրաստանի տարածքում, այդ թվում՝ Ախալքալաքում բռնազավթման տասնյակ հարյուրավոր զոհերի պատվին իջեցվել են պետական դրոշները:

1921 թ. փետրվարի 25-ին ռուսական Կարմիր բանակը բռնագրավել է Թբիլիսին և տապալել Վրաստանի կառավարությունը` ընտրված համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով, որի արդյունքում իրագործել է միջազգային իրավունքի սուբյեկտի` Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության, անեքսիան:

  • Կիսվել: