չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այս ժեստը ոտնձգություն սպորտային արժեքների նկատմամբ․ EWF-ն հայտարարություն է տարածել

Այս ժեստը ոտնձգություն սպորտային արժեքների նկատմամբ․ EWF-ն հայտարարություն է տարածել

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու դեպքի կապակցությամբ։

«Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան խստորեն դատապարտում է ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ տղամարդն այրել էր Ադրբեջանի դրոշը։ EWF-ն այս չափազանց լուրջ և ափսոսանքի արժանի ժեստը համարում է ոտնձգություն սպորտային արժեքների ամբողջականության և արդար խաղի համընդհանուր սկզբունքների նկատմամբ:

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան անմիջապես արձագանքել է այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այս մրցույթի բոլոր մասնակիցների համար: 

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան մշտապես եղել է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։

Ցավում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք այդ որոշումը։ Մենք անմիջականորեն ներգրավված էինք պատվիրակության՝ Հայաստանից մեկնելուց առաջ անվտանգության բոլոր պայմանների ապահովման գործում։

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան անուշադրության չի մատնի այս իրադարձությունը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան ղեկավարությունը կմասնակցի այս առաջնության շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին՝ մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի թիմերի անվտանգության բոլոր պայմանները պահպանվեն։

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան համերաշխ է Ադրբեջանի ազգային հավաքականի և Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և հասանելի է ցանկացած ձևի աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և արդար խաղի ոգուն համահունչ»,-ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: