շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Այս տարի շատ դժվար է լինելու, պատրաստվեք․ Լուկաշենկո

Այս տարի շատ դժվար է լինելու, պատրաստվեք․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ այս տարի հեշտ չի լինելու, պետք է պատրաստվել Բելառուսի նախագահական ընտրություններից առաջ, որը կկայանա 2025 թվականին։

Սուրբ Ծննդյան օրը Լուկաշենկոն այցելել է Մինսկի մերձակայքում գտնվող Սուրբ Մարգարե Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։

«Մենք կանգնած ենք սերնդափոխության շեմին, երբ այն ամենն, ինչ արվել է՝ վատ կամ լավ, մենք պետք է փոխանցենք երիտասարդ սերնդին, մեր երեխաներին: Այս տարի շատ դժվար է լինելու, պատրաստվեք, պետք է գոյատևենք»,-ասել է Լուկաշենկոն:

  • Կիսվել: