հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս պահին Լատվիայում կա կորոնավիրուսով վարակված 1071 մարդ

Այս պահին Լատվիայում կա կորոնավիրուսով վարակված 1071 մարդ

Լատվիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել, հայտնաբերված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 1071-ի։ Այս մասին հայտնել է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը։

«Մեկ օրում գրանցվել է 5 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, երկրում վարակ է ախտորոշվել 1071 մարդու մոտ», - հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը։

Նշվում է, որ մեկ օրում անցկացվել է 1681 թեստ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր Լատվիայում իրականացվել է COVID-19-ի 111 404 թեստավորում, ապաքինվել է 760 մարդ:

 
 
 
 
 
facebook sharing button
twitter sharing button
 

  • Կիսվել: